Հետևեք մեզ։

Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը

17:52, 02 օգոստոս 2024
Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը: Նախարարի մեկ այլ որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչը հանվել է հաշվառումից: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Վազգեն Մարտիրոսյանի որակավորումը դադարեցվել է սեփական դիմումի համաձայն:

Կառավարչի դիմումի հիման վրա հաշվառումից հանվելու դեպքում կառավարիչը չի կարող ընտրվել և (կամ) նշանակվել որպես կառավարիչ, սակայն շարունակում է մասնակցել դեռևս չավարտված սնանկության վարույթներին:

Վերլուծական