Հետևեք մեզ։

Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվել է «Zil» մակնիշի բեռնատար

17:59, 02 օգոստոս 2024
Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվել է «Zil» մակնիշի բեռնատար
Օգոստոսի 2-ին, ժամը 12:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ձիթհանքով գյուղի մոտակա դաշտամիջյան հատվածում այրվում է «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1991 թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 13:30-ին: Այրվել է «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: