Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռ մեկնած քաղաքացուն փրկարարները պատգարակով իջեցրել են

18:25, 02 օգոստոս 2024
Սուրբ Հովհաննես մատուռ մեկնած քաղաքացուն փրկարարները պատգարակով իջեցրել են
Օգոստոսի 2-ին, ժամը 13:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Հ.-ին (ծնված 1965 թ․) պատգարակով (մոտ 50 մետր) իջեցրել և մոտեցրել են անձնական ավտոեմեքենային։