Գյումրիից հետո «Ֆեստիվառի» երկրորդ կանգառն այս տարի Իջևանում է: Փառատոնն այստեղ իրականացնում ենք Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հետ: Այս մասին գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Օգոստոսի 10-ին` ժամը 19:30-ին, Շատրվանների հրապարակում ելույթ կունենան Էրիկ Կարապետյանը և Վրաստանից հյուր արտիստներ Դաթո Խուջաձեն ու Նուցա Թոփուրիան: Մինչև մեծ համերգը կարող եք մասնակցել տեղական ու վրացական արտադրանքի տոնավաճառին, լսել Տավուշի մարզի արտիստներին, այցելել մարզի տեսարժան վայրեր: Բոլորիդ սպասում ենք Իջևանում»,-գրել է նա։