Հետևեք մեզ։

Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 22-ամյա տղայի նկատմամբ․ shamshyan.com

22:04, 02 օգոստոս 2024
Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 22-ամյա տղայի նկատմամբ․ shamshyan.com
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 22-ամյա Յուրի Քոքոբելյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նա հետախուզվում է ՀՀ Քր.Օր.-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը։ Յուրի Քոքոբելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատեր Վաչիկ Քոքոբելյանի տղան է։