Հետևեք մեզ։

Օլիմպիական խաղեր. Դավիթ Չալոյանը չկարողացավ բրոնզե մեդալ վաստակել

01:14, 03 օգոստոս 2024
Օլիմպիական խաղեր. Դավիթ Չալոյանը չկարողացավ բրոնզե մեդալ վաստակել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ,+92 կգ քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում այսօր ուժերը չափել է աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսիի հետ:

 

Լարված մենամարտում հայ բռնցքամարտիկը ցավալի պարտություն է կրել 0:5 հաշվով. հաղթանակի դեպքում Չալոյանը կկարողանար բրոնզե մեդալ ապահովել:

 

Ավելի վաղ՝ 1/8 եզրափակչում, Չալոյանը ծանր պայքարում 3:2 հաշվով առավելության էր հասել անգլիացի Դելիշուս Օրիի նկատմամբ:

 

Դավիթ Չալոյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին:

 

Հայ երկրպագուները Չալոյանի մենամարտին ուղիղ հեռարձակմամբ հետևել են Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը»: