Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայի իշխանություններից պահանջում է ներողություն խնդրել Օլիմպիական խաղերի բացման ընթացքում ֆրանսիացի մեկնաբանի հայտարարության համար, որն ուղղված էր Հայաստանի օլիմպիական հավաքականին և Հայաստանի։ France-2-ի հաղորդավարն ասել է․ «հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է»։ Բացի այդ, մեկնաբանը հիշեցրել էր Արցախի կորուստն ու ասել․«անցած տարի սգո տարի էր հայերի համար, Արցախն անցել է Ադրբեջանին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն ներողություն է հայցել Բաքվից France2 հեռուստաընկերության մեկնաբանի խոսքերի համար, սակայն նրանց դա չի բավարարել և ներողություն են պահանջում Ֆրանսիայի իշխանություններից։
«Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան որպես Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր ներողություն հայցի, և պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի դեմ նման քայլեր ապագայում այլևս չկրկնվեն», - ասել է Հաջիզադեն։