Հետևեք մեզ։

Ես ոչ ազատագրողն եմ, ոչ էլ՝ փրկողը, իմ զգացումն այն է, որ նզովված չգնամ այս կյանքից. Բագրատ սրբազան

14:05, 03 օգոստոս 2024
Ես ոչ ազատագրողն եմ, ոչ էլ՝ փրկողը, իմ զգացումն այն է, որ նզովված չգնամ այս կյանքից. Բագրատ սրբազան

Ես ոչ ազատագրողն եմ, ոչ էլ՝ փրկողը։ Մենք բոլորս գործիքներ ենք թե՛ Աստծո, թե՛ մեր պատմության ձեռքին։ Իմ ամբողջ զգացումը, ապրումն այն է, որ երբ Աստված կանչի՝ հեռանալու այս կյանքից, ասեմ՝ Տեր Աստված, ինչ որ տվել ես ինձ, ավելիով Քեզ եմ վերադարձնում։ Այս մասին Մարտունի կատարած այցի ժամանակ ասել է Բագրատ սրբազանը:

 

«Օրհնված գնամ այս կյանքից, ոչ թե նզովված, խեղճ վիճակում․ ուրիշ մտածում այս կյանքում չունեմ ես»,-հավելել է նա:

 

Ինչ վերաբերում է իրենց գործունեությանը, ապա ըստ սրբազանի` միակ ճանապարհը իր ձևակերպմամբ` նեռի հեռացումն է:

 

«Նեռն իր էությանը համապատասխան՝ փող է առաջարկելու, խաբելու է նորից ժողովրդին։ Ինչպես Կիրանցում, Ոսկեպարում էր մեծ-մեծ բաներ խոստանում, նույն ձևով սուտը շարունակվելու է։ 

 

Ոմանք դարձյալ խաբվելու են։ Բայց Էլի եմ կրկնում՝ սա միայն բերքաբերցիների, կիրանցիների խնդիրը չէ։ Մենք պետք է այս պայքարն այնպիսի բովանդակությամբ և ուղղությամբ առաջնորդենք, որ, ի վերջո, կարողանանք վերջ դնել այս կորուստների ընթացքին»,-ասել է նա: