ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ հաջորդ շաբաթ պաշտոնապես կընդունի ԱՄՆ նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն լինելու առաջարկը:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Միացյալ Նահանգների նախագահի` Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Ես պաշտոնապես կընդունեմ այդ առաջարկը հաջորդ շաբաթ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հարիսը։