Հետևեք մեզ։

Անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես (տեսանյութ)

14:50, 03 օգոստոս 2024
Անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
 
Ցուցահանդեսը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում՝ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքում։
Ներկայացվել է 15 երեխաների 42 նկարչական, քանդակագործական, կոլաժային աշխատանք։
 
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը, հյուրերն ու այցելուները ծանոթացել են տարբեր տարիքի երեխաների, երիտասրադների երևակայության, ստեղծագործական մտքի և իրականության յուրօրինակ ընկալման համաձուլվածքի արդյունք ինքնատիպ աշխատանքներին, շփվել նրանց հետ, ովքեր ոգևորությամբ ներկայացրել ու մեկնաբանել են իրենց գործերը։