«Մենք պետք է պատրաստ լինենք ետ մղելու ցանկացած սադրանք։ Որպեսզի մեզ հետ ոչ ոք չկարողանա խոսել վերջնագրերի ու թելադրանքի լեզվով, ադրբեջանական բանակը միշտ պետք է բարձր մակարդակի վրա պահի իր մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին օգոստոսի 3-ին հայտարարել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Ադրբեջանի ՊՆ նախարարը կարևորել է ծառայության համար ընդունված ժամանակակից սպառազինությունների և տեխնիկայի ճիշտ շահագործման և արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը։