Բաքվից կրկին խոսում են հայկական կողմից «սադրանքների» մասին, իբր անգամ վերլուծվել են դրանք։
«Վերլուծվում են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած հրատապ միջոցառումները՝ կապված Հայաստանի կողմից, իր հովանավորների կողմից զինված սադրանքների հետ՝ տարածաշրջանում իրավիճակը սրելու նպատակով, և ներկա օպերատիվ իրավիճակը»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված կոլեգիայի ընդլայնված կազմով նիստից հետո պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։