Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի և մարզիչ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ ժամանեցին Փարիզի օլիմպիական ավան։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հունահռոմեականներից Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Սլավիկ Գալստյանը Փարիզ կմեկնի օգոստոսի 4-ին։
Հիշեցնենք, որ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97կգ):