Հետևեք մեզ։

Հեշտ իրավիճակ չէ, լրացուցիչ ջանքեր են պետք․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին

14:58, 24 ապրիլ 2023
Հեշտ իրավիճակ չէ, լրացուցիչ ջանքեր են պետք․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքի մասին
 
Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Շփումները շարունակում ենք։ Իրավիճակը, իրոք, հեշտ չէ, լրացուցիչ ջանքեր է պահանջում, և ամենակարևորը՝ պահանջում է, որ հիշյալ երկրները հասկանան նշված համաձայնագրերի իրականացման այլընտրանքի բացակայությունը»,- ասել է նա։
ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկվանից անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ փակելով Հակարի գետի կամուրջը։ 

Վերլուծական