Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը։
Միաժամանակ, նախարարությունը հորդորում է այս պահին Լիբանանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ», - նշված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Իսրայելական ուժերը հուլիսի վերջին հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, ինչի հետևանքով կար առնվազն մեկ զոհ, մոտ մեկ տասնյակ վիրավոր։