Հետևեք մեզ։

28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

13:43, 04 օգոստոս 2024
28-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել

Օգոստոսի 4-ին, ժամը 07:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:

 

Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Մ. Օ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

 

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք: