Հետևեք մեզ։

Օլիմպիական խաղեր. Վահագն Դավթյանը 6-րդն է

18:15, 04 օգոստոս 2024
Օլիմպիական խաղեր. Վահագն Դավթյանը 6-րդն է

Հայաաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում, գրում է Armsport.am-ը:

 

Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ ունեցավ և վաստակեց 14,866 միավոր հավաքեց՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

 

Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել է Չինաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Լյու Յանը՝ վաստակելով 15.300 միավոր:

 

Հիշեցնենք՝ Վահագն Դավթյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով: