ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմն ու աշխատակիցները Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Կոմիտեի աշխատակիցները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: