Հետևեք մեզ։

Արթուր Դավթյանի մեդալը մեր օլիմպիական հավաքականի առաջին նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան

19:48, 04 օգոստոս 2024
Արթուր Դավթյանի մեդալը մեր օլիմպիական հավաքականի առաջին նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան

Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը. օլիմպիական նվաճմանն անդրադարձել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.


«Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ ես սրտանց շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։ 

 

Ասել ու նորից եմ ասում, որ այսօր մեր ազգին հաղթանականեր են պետք և միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք վերագտնելու մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։ 
Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին։

 

Ամբողջ հայության աղոթքներն ու աջակցությունը մեր օլիմպիականների հետ են։
Աստված մեզ օգնական․․․»: