Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի մրցաշարում։
Եզրափակիչ խաղում նրա մրցակիցը Իսպանիայի ներկայացուցիչ Կառլոս Ալկարասն էր՝ 7:6 (3), 7:6 (2):
Ջոկովիչն առաջին անգամ իր կարիերայում հռչակվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Հանդիպման տևողությունը 2 ժամ 52 րոպե էր։