Հետևեք մեզ։

Բագրատունյաց պողոտայում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է. shamshyan.com

23:01, 04 օգոստոս 2024
Բագրատունյաց պողոտայում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 4-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Արթուր Հայրապետյանի վարած մոտոցիկլն ու 70-ամյա Բորիս Մնացականյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։