Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի հարևան երկրները վախենում են խոցել ռուսական հրթիռները Մոսկվայի հնարավոր արձագանքի պատճառով, գրում է Strana.ua-ն։ «Զելենսկին ասում է, որ գործընկերները «վախենում են անհարկի էսկալացիայից», սակայն Կիևը մտադիր է առաջ մղել այս թեման»,- ասվում է հրատարակության մեջ։
Զելենսկին հավելել է, որ անհրաժեշտ է երկրների կոալիցիա, քանի որ դա շատ մեծ պատասխանատվություն է մեկ պետության համար։ Նա պնդում է, որ Ուկրաինան հարեւան երկրների հետ կքննարկի ուկրաինական տարածքի վրայով ռուսական հրթիռները նրանց կողմից խոցելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ հրատարակությունը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի առաջատար երկրների (ԱՄՆ, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) առաջնորդները, ինչպես նաև դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն խոցի ռուսական հրթիռները, որպեսզի մասնակից չդառնան հակամարտությանը: