Իլոն Մասկը հայտնել է, որ երկրորդ մարդն ստացել է Neuralink ուղեղի իմպլանտ։ «Ինձ թվում է, թե ամեն ինչ շատ լավ է անցել երկրորդ իմպլանտի հետ: Այն շատ լավ է աշխատում», - ասել է X-ի սեփականատերը YouTuber Lex Friedman-ին տված հարցազրույցում:
Neuralink ստարտափը ստեղծվել է Մասկի կողմից 2016 թվականի հուլիսին և մշակում է չիպեր, որոնք կարող են տեղադրվել մարդու ուղեղում:
Հիշեցնենք, որ Neuralink ուղեղի իմպլանտով առաջին մարդը Նոլանդ Արբոն է: Նա պատմել էր, որ տեխնոլոգիան օգտագործում է օրական առնվազն տասը ժամ և հոգնածություն չի զգում։