Հետևեք մեզ։

Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

15:47, 05 օգոստոս 2024
Սերգեյ Շոյգուն ժամանել է Իրան

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ծրագրված աշխատանքային այցով ժամանել է Իրան։ 


Թեհրանում նա բանակցություններ կվարի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Բացի այդ, Շոյգուին կընդունի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։


Կողմերը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ անվտանգության ոլորտից մինչև առևտրատնտեսական նախագծեր, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության տարբեր ասպեկտներ, հաղորդում է Անվտանգության խորհուրդը։