Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել:
BBC-ին հայտնում է, որ վարչապետին տեղափոխող ուղղաթիռը մեկնել է Հնդկաստանի ուղղությամբ: Շեյխ Հասինայի հրաժարականից առաջ հազարավոր ցուցարարներ գրոհել են մայրաքաղաք Դաքքայում գտնվող նրա նստավայրը: