Էլինա Ավանեսյանն արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն և հաջորդ մրցաշարից հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո, գրում է Armsport.am-ը։
Նա Հայաստանը կներկայացնի US Open Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։
21-ամյա թենիսիստը WTA-ի դասակարգման աղյուսակում այժմ զբաղեցնում է 58-րդ տեղը։