Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բյուջեից 2,277.41 հազ. դրամ կհատկացվի ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն։ Այս մասին հայտնի է դառնում Փաշինյանի ստորագրած որոշումից։
««Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`
Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Մաթևոս Ասատրյանի մորը՝ Յուղիկ Ասատրյանին տրամադրել 2,277.41 հազ. դրամ »,-նշված է որոշման մեջ։