Հետևեք մեզ։

Ազատամուտ գյուղի գետում երկու եղբայրների խեղդվելու մասին ահազանգ է ստացվել․ հայտնաբերվել է մեկ դի

18:19, 05 օգոստոս 2024
Ազատամուտ գյուղի գետում երկու եղբայրների խեղդվելու մասին ահազանգ է ստացվել․ հայտնաբերվել է մեկ դի

Օգոստոսի 5-ին ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է Տավուշի հեռուստաընկերությունը։

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։

 Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։