Տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 4-րդ փուլի վիճակահանությունը․ հայտնի դարձան հայկական թիմերի հավանական մրցակիցները 3-րդ փուլի արգելքը հաղթահարելու դեպքում։
«Փյունիկը» կխաղա «Ցելյե» (Սլովենիա)-«Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի պարտվողի հետ, «Արարատ-Արմենիային» բաժին կհասնի իտալական «Ֆիորենտինան», իսկ «Նոային»՝ «Ռուժոմբերոկ» (Սլովենիա)-«Հայդուկ» (Խորվաթիա) զույգի հաղթողը։