«Մեր կողմից քայլեր են արվում, և ամենակարևորը ամերիկյան գործընկերներից համապատասխան քայլեր ստանալն է: Այն, ինչ մենք մինչ այժմ տեսնում ենք, դրանք պատահական քայլեր չեն»,- լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ Վրաստանի կառավարությանը 95 միլիոն դոլարի օգնությունը կասեցնելու մասին հարցին։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ինքը դեռ տեղեկություն չի ստացել, թե կոնկրետ որքան գումար է կասեցվել։
«Մենք կհետաքրքրվենք ու կպարզենք այս ամենը։ Մեզ համար գլխավորն այն է, որ մենք գտնվում ենք սպասման ռեժիմում։ Մեր կողմից քայլեր են արվում, և ամենակարևորը համապատասխան քայլեր ստանալն է ամերիկյան գործընկերներից։ Այն, ինչ մենք մինչ այժմ տեսնում ենք, պատահական քայլեր չեն, բայց կարծում եմ, որ մոտ ապագայում, հատկապես և առաջին հերթին՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո, մոտեցումներն արմատապես և հիմնովին կփոխվեն»,- ասաց վարչապետը։