Հետևեք մեզ։

Ես չեմ կարծում, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ լինի, որովհետև որևէ մեկի շահին չի նպաստում. Բագրատ սրբազան

20:17, 05 օգոստոս 2024
Ես չեմ կարծում, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ լինի, որովհետև որևէ մեկի շահին չի նպաստում. Բագրատ սրբազան

Ես չեմ կարծում, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ լինի, որովհետև որևէ մեկի շահին չի նպաստում։  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ սրբազանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի դերին, ապա Հայաստանը չի կարողանում դերակատարություն ունենալ նույնիսկ իր սեփական շահերը պաշտպանելիս, անգամ չի կարողանում Ադրբեջանի ամենակրտսեր չինովնիկի արտահայտության դեմ ինչ-որ բան անել»,-ասաց նա։

 

Ներքաղաքական անձուդարձի մասին Բագրատ սրբազանն ասաց.«Նա սկսել է արդեն իմ ձևերն անել, երեխաների գլուխն է շոյում, համբուրում է։ Ամբողջովին փորձում է պատճենել այն ամենը, ինչ մենք անում ենք։

 

Թող Բերքաբերի իր այցն ամբողջությամբ ցույց տա, մանրակրկիտ։ Թող ցույց տա, թե քանի ավտոբուս կարմիրբերետավոր էին բերել։ Դիլիջանում ամբողջ ճանապարհը փակել էին, անունը դնելով գինու փառատոն»: