Հետևեք մեզ։

Երիտասարդը նետվել է Ազատամուտ գետը՝ խեղդվող ընկերոջը օգնելու, ինքը ևս խեղդվել է. Ոսկան Սարգսյանը մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից

20:45, 05 օգոստոս 2024
Երիտասարդը նետվել է Ազատամուտ գետը՝ խեղդվող ընկերոջը օգնելու, ինքը ևս խեղդվել է. Ոսկան Սարգսյանը մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից

Իջևանցի երիտասարդներից մեկի դին Աղստև գետից դուրս է բերվել, մյուսի մարմինը ջրասուզակները որոնում են:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

 

«Ազատամուտ գյուղի վարչական ղեկավարի  պարտականությունները կատարող Արտակ Չոբանյանից իմացա, որ այսօր՝ օգոստոսի 5-ին Իջևան քաղաքից 3 ընկերներ, երիտասարդներ լողացել են Ազատամուտ  գյուղի և Այգեհովիտ գյուղի Կայան  բնակավայրի մեջտեղում գտնվող ջրամբարում։ Այդ ջրամբարն առկա է ոռոգման նպատակներով վաղուց կառուցված պատվարի մոտ։ Պատվարի մոտ լողանալը վտանգավոր է, քանզի ջրամբարում առկա են  մեծ հենասալեր, մեծ քարեր, ջրապտույտ է ։ Երիտասարդներից մեկը տեսնելով, որ ընկերը խեղդվում է, օգնության է նետվել, ինքն էլ  է  խեղդվել; Խեղդված  երիտասարդներից մեկի՝ մոտ 35 տարեկան տղամարդու  մարմինը  գետից դուրս է բերվել, մյուսին որոնում են  Սևանից եկած ջրասուզակները։ Ընկերների խեղդվելը տեսած 3-րդ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն»,-գրել է նա։

 

Ավելի վաղ Տավուշի հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ օգոստոսի 5-ին ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։