Հետևեք մեզ։

Գետից հայտնաբերել են 34-ամյա երիտասարդի դին. փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում գետում անհետացած երիտասարդների մասին

21:05, 05 օգոստոս 2024
Գետից հայտնաբերել են 34-ամյա երիտասարդի դին. փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում գետում անհետացած երիտասարդների մասին

Օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները և ջրափրկարարները Աղստև գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։

 

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 36 փրկարարական ծառայող (որից 5-ը ջրափրկարար)։

 

Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

 

Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։