Հետևեք մեզ։

Իսրայելի վրա նոր հարձակումը չի բխում Իրանի շահերից․ Պետդեպարտամենտ

22:19, 05 օգոստոս 2024
Իսրայելի վրա նոր հարձակումը չի բխում Իրանի շահերից․ Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը կարծում է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում Իրանի շահերից, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք չենք կարծում որ հարձակում պետք է լինի, դա չի բխում Իրանի շահերից... Մեր շփումներում մենք կոչ ենք արել երկրներին ուղերձ փոխանցել Իրանին և հասկացնել, որ հակամարտության սրումը և Իսրայելի վրա նոր հարձակումը չի բխում նրանց շահերից»,- ասել է Միլլերը ճեպազրույցում։


Նրա խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է կանխել Իրանի կողմից հնարավոր հարձակումը։