Հետևեք մեզ։

Իրանը մտադիր է հարձակվել Իսրայելի վրա․ Իսրայել Կաց

22:27, 05 օգոստոս 2024
Իրանը  մտադիր է հարձակվել Իսրայելի վրա․ Իսրայել Կաց

Իրանի իշխանությունները Հունգարիայի միջոցով Իսրայելին զգուշացրել են հարվածներ հասցնելու մտադրության մասին, գրում է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։


«Իրանը հայտարարել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա։Աշխարհը պետք է գին պահանջի Իրանից ցանկացած ագրեսիվ գործողության համար», - ասել է նա։

Ըստ ԶԼՄ-ների, Թեհրանը նախազգուշացում է արել Թել Ավիվին Հունգարիայի արտաքին գործերի նախարարի միջոցով։ Նա իր հերթին ուղիղ զանգահարել է Կացին և հայտնել, որ այս տեղեկությունը ստացել է Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ալի Բաղերիից։