Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
«Ապրիլի 24-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ և ծաղիկներ դնելու արարողությանը։
Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ», - նշված է ՌԴ դեսպանատան գրառման մեջ: