Հետևեք մեզ։

Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի տարածքում 51-ամյա տղամարդ է սպանվել․ shamshyan.com

22:39, 05 օգոստոս 2024
Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի տարածքում 51-ամյա տղամարդ է սպանվել․ shamshyan.com

Տավուշի մարզում այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կեսօրին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է եւ որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.-ի  վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։

Պարզվել է, որ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի տարածքից, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլ կարևոր իրեր։ Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։