Հետևեք մեզ։

Եթե հաղթեմ, ապա առաջին բանը, որ կանեմ՝ հասնել նրան, որ Պուտինն ու Զելենսկին բանակցություններ սկսեն․ Թրամփ

22:57, 05 օգոստոս 2024
Եթե հաղթեմ, ապա առաջին բանը, որ կանեմ՝ հասնել նրան, որ Պուտինն ու Զելենսկին բանակցություններ սկսեն․ Թրամփ

Ամերիկայի նախկին առաջնորդ և Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում անմիջապես անձամբ կապ կհաստատի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ և կոչ կանի նրանց սկսել բանակցությունները։


«Եթե ​​ես հաղթեմ ընտրություններում, առաջին բանը, որ կանեմ՝ կապվել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կապվել  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիի հետ։ Ես երկուսին էլ շատ լավ գիտեմ, և կհասնեմ նրան, որ նրանք բանակցություններ սկսեն »,- ասել է նա Kick-ում հեռարձակվող Էդին Ռոսի հետ հարցազրույցում:

ԱՄՆ նախկին նախագահը բազմիցս ասել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում արագ կկարգավորի ուկրաինական հակամարտությունը նույնիսկ իր երդմնակալությունից առաջ։ Քաղաքական գործիչը նաեւ խոստանում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որը, ըստ նրա, կարող է սկսվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմի քաղաքականության շնորհիվ։