Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզվսկու ծննդյան 50-ամյակը։
«Ռոման Բերեզովսկին այսօր նշում է իր ծննդյան 50-րդ տարեդարձը։ Շնորհավո՛ր ծնունդդ, Ռոմա՛ն»,-ասվում է գրառման մեջ։
1994 թ. Ռոման Բերեզովսկին հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական և սեպտեմբերի 6-ին մասնակցել Բելգիայի դեմ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ երիտասարդական հավաքականում մասնակցել է 8 հանդիպման։ Ռոման Բերեզովսկին իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ Երևանյան խաղին։ Կարիերան ավարտել է 2015-ին։
2011 թվականի Բերեզովսկին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Այժմ հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը: