Հետևեք մեզ։

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Mercedes G500»-ը. կա 6 վիրավոր․ shamshyan.com

23:43, 05 օգոստոս 2024
Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Mercedes G500»-ը. կա 6 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 5-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes G500» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, իսկ 6 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։