Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգների խիստ արձագանքը սպասելի էր, բայց երկու բան անհասկանալի է․ Վրաստանի նախագահ

00:00, 06 օգոստոս 2024
Միացյալ Նահանգների խիստ արձագանքը սպասելի էր, բայց երկու բան անհասկանալի է․ Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ ամերիկյան կողմի խիստ արձագանքն ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործողությունների սպասելի էր, սակայն իր համար անհասկանալի է վրացական բանակի և Լուգարի ​​լաբորատորիայի ֆինանսավորման դադարեցումը։


«Միացյալ Նահանգների խիստ արձագանքը սպասելի էր, չգիտեմ՝ ղեկավարությանը սա զարմացե՞լ է, թե՞ ոչ, երևի պետք չէ զարմանալ... Ցավում եմ, որպես Վրաստանի նախագահ... Ես միայն չեմ հասկանում մեր բանակի բյուջեի սահմանափակումը և Լուգարի ​​լաբորատորիայի ֆինանսավորման սահմանափակումը, եթե դա իսկապես այդպես է», - ասել է Զուրաբիշվիլին:

 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 31-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Վրաստանին ֆինանսական օգնության ծրագիրը՝ երկրում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով։ Նույն պատճառով ԵՄ-ն ավելի վաղ դադարեցրել էր Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը: Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները նշում էին, որ Թբիլիսիի Լուգարի ​​լաբորատորիան ԱՄՆ-ից տարեկան ստանում է 10 մլն դոլար, իսկ սառեցված 95 մլն դոլարի մի մասը նախատեսված է հատուկ նրա համար։