Հետևեք մեզ։

Աղստևում քաղաքացու որոնումները վերսկսվել են․ կիրառվում են ՊՆ օդային հետախուզության միջոցներ

11:21, 06 օգոստոս 2024
Աղստևում քաղաքացու որոնումները վերսկսվել են․ կիրառվում են ՊՆ օդային հետախուզության միջոցներ

Օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Այս մասին փոխանցում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։

Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 5-ին, Աղստև գետում երկու եղբայրներ են խեղդվել։ Մեկի մարմինը փրկարարներին հաջողվել է գտնել, սակայն մյուս եղբոր մարմինը դեռևս չի հաջողվել գտնել։