Հետևեք մեզ։

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը այսօր սկսում են պայքարը

11:56, 06 օգոստոս 2024
Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը այսօր սկսում են պայքարը

Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը այսօր սկսում են պայքարը օլիմպիական չեմպիոնության համար:

 

Մրցելույթները` Երևանի ժամանակով 13:30-ին։

 

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակչում կգոտեմարտի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի հետ:

 

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8-րդ եզրափակչում կգոտեմարտի հարավկորեացի Սինջուն Կիմի հետ: