Հետևեք մեզ։

Լաչինի անցակետի հարցով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Sputnik Արմենիա

16:32, 24 ապրիլ 2023
Լաչինի անցակետի հարցով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Sputnik Արմենիա

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության  միջազգային դատարան, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Անցակետ դնելը, կարծում եմ` արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը, իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը»,– ասաց Կիրակոսյանը։ 

Խոսքը Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող միջանկյալ որոշման մասին է, որն Ադրբեջանն արդեն 2 ամիս է, ինչ չի կատարում։ 

Վերլուծական