Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։