Հետևեք մեզ։

Փոքր Վեդիում uպանության փորձի գործով հետախուզվող 26-ամյա երկտասարդը Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, ավագանու անդամ

19:37, 06 օգոստոս 2024
Փոքր Վեդիում uպանության փորձի գործով հետախուզվող 26-ամյա երկտասարդը Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, ավագանու անդամ

Փոքր Վեդիում uպանության փորձի գործով հետախուզվող 26-ամյա երիտասարդը Ա. Կարապետանը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, իսկ նրա տանը քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք քննիչի կողմից առգրավվել են: Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա սպանության փորձի համար միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 26–ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 3–րդ մասով, 44–155–րդ հոդվածի 1–ին մասով և 334–րդ հոդվածի 1–ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է, և 26–ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։