ԱՄՆ նախագահի Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով.
«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և վերահաստատում մեր խոստումը՝ երբեք չմոռանալ։
1915-ի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին:
Դրան հաջորդող տարիներին 1.5 միլիոն հայեր տեղահանեցին, կոտորեցին՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա:
Այս ցավալի դեպքերը հիշելով և միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ պետք է անդրադառնալ նաև հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը»:
Բայդենը նաեւ կոչ է արել կրկին պարտավորվել դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: