Ճիշտն ասած՝ սկզբում մի փոքր տխուր էի, որովհետև իրոք շատ մեծ էր ցանկությունը ոսկի նվաճելու, բայց սպորտ է, հնարավոր է ոչինչ էլ չնվաճեի և ավելի տխուր կլիներ։
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում՝ Փարիզից վերադարձից հետո, ասաց օլիմպիական արծաթե մեդալ նվաճած Արթուր Դավթյանը։
«Իմ արդյունքը բարելավեցի, ԱՄՆ-ում ոսկի կնվաճեմ, Աստծո կամքով` ամեն ինչ կանեմ, հնարավորությունները կային ոսկի նվաճելու, բայց մի փոքր չստացվեց, բայց դե․․․»։
Հարցին, թե ի՞նչը չբավականացրեց, Արթուր Դավթյանն ասաց․ «Ցակտիս բարձրությունը, մրցակցի ցատկն ավելի բարձր էր, պետք է պարապեմ, բարձրացնեմ ցատկս»։
Ինչ վերաբերում է երկրպագուներին, Արթուր Դավթյանն ասաց․ «Շատ նկատելի էր, իմ ախպերներն էլ էին եկել, մարզիկներ կային, շատ հաճելի էր, իհարկե»։
Հարցին, թե ո՞ւմ է նվիրում մեդալը, Արթուր Դավթյանն ասաց․ «Իմ երկրին եմ նվիրում, չեմ կարող ոչ ոքի առանձնացնել, մենք բոլորս հայ ենք»։