Հետևեք մեզ։

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ահարոն Արսենյանի եղբայրը՝ Նոյը

00:31, 07 օգոստոս 2024
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ահարոն Արսենյանի եղբայրը՝ Նոյը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ահարոն Արսենյանի եղբայրը՝ Նոյը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Ահարոնի ընկերը՝ Շիրակ Բունիաթյանը:

«2024 թվականի հունիսի 14-ին ծնվեց մեր ընկերոջ,հերոսի եղբայրը՝ Նոյը։ Ես այդ մասին ոչ մի գրառում չէի արել, քանի որ առիթ չէր եղել թույլտվություն հարցնել ընտանիքից ։ Գիտեմ, որ ես ու Ահարոնը շատ ընդհանուր ընկերներ ունենք և վստահ եմ, որ այս լուրը շատերիդ է հուզմունք, ուրախություն և հպարտություն բարգևելու։ Թող Աստված ամուր և անվտանգ պահի մեր Նոյին...»,- գրել է նա: