Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ուղերձին:
Չավուշօղլուն ուղերձը որակել է «պատմական իրողությունները խեղաթյուրելու փորձ»:
«Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարություններով պատմությունը չի կարելի վերաշարադրել։ Պատեհապաշտները, ովքեր համառում են այս հարցում, կհիշվեն իրենց հետին մղումներով և կեղծավորությամբ: Ոչ ոք իրավունք չունի թուրք ժողովրդին պատմություն սովորեցնել»,- գրել է Չավուշօղլուն։